Վիտամիններ և միներալներ
Վիտամին D-ն և արևայրուքը
Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը, որը հիմնականում մենք ստանում ենք արևի տակ գտնվելու ժամանակ։
Վիտամին D-ի պակասն ավելի լայն տարածում ունի, քան կարելի է ենթադրել, և արդյոք այդ հարցում դեր խաղո՞ւմ են արևապաշտպան քսուքները։
Աշխարհի 13 առաջատար փորձագետներից բաղկացած խումբը 2018 թ.ուսումնասիրել է վիտամին D ստանալու անհրաժեշտության և արևից պաշտպանվելու միջև հաշվեկշիռը։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ արևապաշտպան քսուքները հազիվ թե ազդեն հասուն առողջ օրգանիզմում վիտամին D-ի մակարդակի վրա։
Դատելով այս ամենից՝ պաշտպանիչ քսուքը չի խոչընդոտում մեծահասակների օրգանիզմում արևից վիտամին D ստանալու գործընթացը։
Իսկ գուցե արևի տակ գտնվելը միայն վիտամին D-ի առաջացման առումո՞վ չէ, որ օգտակար է։
Հարկ է նշել, որ արևի օգտակարության և առողջության համար ռիսկի մասին վկայող փաստերը շարունակում են մնալ վիճելի և ոչ մի կերպ չեն նվազեցնում կանխարգելման կարևորությունը. արևի տակ երկար մնալը մեծացնում է մաշկի քաղցկեղով հիվանդացության ռիսկը։

Իսկապես, ամբողջ աշխարհում սիրտ-անոթային հիվանդություններից ամենաշատն են մահանում։ 2016թ. դրանց հետևանքով մահացել է 17,9 միլիոն մարդ։ Համեմատության համար նշենք, որ յուրաքանչյուր տարի ախտորոշվում է քաղցկեղի ոչ մելանոմային տեսակների 2-3 միլիոն դեպք և մելանոմայի 132 հազար դեպք։
Ջեսիկա Բրաուն
BBC Future
https://www.bbc.com
«Ոչ, դա չի կարող լինել վիտամին D-ի պակասի հիմնական պատճառը, արևայրուքի մեխանիզմը նման չէ վիտամին D ստանալու մեխանիզմին, և կան բազմաթիվ ապացույցներ, որոնք հավաստում են, որ քսուքի կիրառումը գրեթե չի ազդում վիտամին D-ի մակարդակի վրա։ Մարդկային օրգանիզմը շատ լավ կարողանում է արտադրել վիտամին D: Իսկ արևապաշտպան քսուքի ազդեցությունը համարժեք չէ սենյակում արևից պաշտպանվելուն. թեև այն անդրադարձնում է արևի ճառագայթները, սակայն նաև մասամբ բաց է թողնում դրանք»։
Ռեյչլ Նիլ,
Բերգհոֆերի ինստիտուտի դոցենտ
(Berghofer Medical Research Institute, Australia)
Ուլտրամանուշակագույն ճառագայթները նպաստում են օրգանիզմում ազոտի օքսիդի առաջացմանը, որը դրական է ազդում արյունատար անոթների վրա՝ այդպիսով նվազեցնելով զարկերակային ճնշումը։ Չեմ բացառում, որ արևապաշտպան քսուքները խոչընդոտում են այս առավելության դրսևորումը։ Ազոտի օքսիդի կողմից սրտաբանական հիվանդությունների ռիսկի նվազեցումն ավելի կարևոր է, քան մաշկի քաղցկեղից պաշտպանությունը։ Ամբողջ աշխարհում սրտային հիվանդություններից ավելի շատ մարդ է մահանում։
Այնուամենայնիվ, նշված փաստարկները վիճելի են։ Մենք լուրջ հիմքեր ունենք, որպեսզի պնդենք, որ արևապաշտպան քսուքները պահպանում են մեր առողջությունը։
Խորհուրդ է տրվում մաշկի յուրաքանչյուր սմ2–ուն քսել մոտավորապես 2 մգ (ընդհանուր` 6 թեյի գդալ) քսուք, սակայն հիմնականում քսում են նշվածի քառորդ մասը։
Ռիչարդ Վելեր,
Էդինբուրգի համալսարանի մաշկաբան-խորհրդատու
(University of Edinburgh, Scotland)
Օգտագործելով արևապաշտպան քսուք՝ մենք ավելի ապահով ենք զգում և ավելի երկար ենք մնում արևի տակ, քան կանցկացնեինք առանց քսուքի, ինչը կարող է դառնալ մաշկի քաղցկեղի դեպքերի թվի ավելացման պատճառներից մեկը:
Մարդկանց հետ զրուցելիս պարզվում է, որ արևի տակ գտնվելիս նրանք հազվադեպ են կրկնակի քսուք օգտագործում։ Իսկ դա պետք է անել կանոնավոր: Քիմիական նյութերն ազդում են որպես ուլտրամանուշակագույն էներգիայի կլանիչներ և անսպառ չեն։
Այնուամենայնից, դեռևս մենք բոլոր հիմքերն ունենք համարելու, որ քսուք օգտագործելը չօգտագործելուց գերադասելի է։
Դեյվիդ Լեֆել,
Յեյլի համալսարանի մաշկաբանության և վիրաբուժության պրոֆեսոր
(Yale University, USA)
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
21.09.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ